Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 3 2019թԴիտումներ` 2253
1.Կաթսայի մեջ լցնել 2 բաժակ սառը ջուր և նախապես լվացած սագախոտը խաշել: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել աղը: Սագախոտը եփվում է մոտրավորապես 15-20 րոպեում:
2.Լոլիկը, դդմիկը, պղպեղը և ավոկադոն լվանալ և կտրատել խորանարդաձ և ավելացնել խաշած սագախոտի վրա:
3.Կանաչիները, հազարը և գլուխ սոխը նույնպես մանր կտրատել: Ավելացնել սագախոտի և բանջարեղենի վրա: Համեմել պղպեղներով և աղով, ավելացնել զեյթունի ձեթը և լիմոնի թարմ քամած հյութը: Բոլորը միասին լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ
1.Աղցանի համար օգտագործել միայն մատղաշ դդմիկ: Եթե մատղաշ դդմիկ չեք կարողանում գտնել, փոխարինեք վարունգով:
2.Եթե խառը կանաչիներ չեք սիրում, կարող եք ավելացնել այն կանաչիները, որոնք սիորւմ եք՝ համեմ, մաղադանոս, սամիթ և այլն:
Սագախոտ ավոկադո լոլիկ դդմիկ հազար Աղցաններ