Բաղադրությունը`

  • 500-700 գրամ ծաղկակաղամբ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1/4 կապ համեմ
  • 4-5 ճ/գ ալյուր
  • 3 ճ/գ թթվասեր
  • 3 ճ/գ մայոնեզ
  • 3 ճ/գ ջուր
  • խմելի սունելի
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի, լվանալ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ 5 րոպե: Եռացող ջրի մեջ կարող եք ավելացնել 1 հատ դափնու տերև, որը կչեզոքացնի ծաղկակաղամբից առաջացող տհաճ հոտը: Պատրաստի ծաղկակաղամբը ջրքամել և չորացնել:Այնուհետև ծաղկակաղամբի կտորները թաթախել ալյուրի մեջ և տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ: Տապակած ծաղկակաղամբները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:
2.Սոուսի համար իրար խառնել թթվասերը, մայոնեզը, ջուրը, մանր կտրատած համեմը, ճզմած սխտորը, խմելի սունելին, աղը և սև պղպեղը:
3.Սոուսը ավելացնել ծաղկակաղամբի վրա, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

սխտորաղցաններհամեմծաղկակաղամբխմելի սունելի

Նմանատիպ գրառումներ