Խորոված լոլիկով սոուս
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 12 2016Մսային ուտելիքները շատ հաճած շատ ձանձրալի կլինեին, եթե չմատուցվեին իրենց լրացնող համեղ սոուսներով: Լոլիկով պատրաստվող լոլիկների բազմաթիվ տարբերակներ կան, որոնք կարող են փոխարինել վտանգավոր կետչուպներին: Ահա այդպիսի սոուսի բաղադրատոմս եմ Ձեզ ներկայացնում:
Բաղադրությունը`
- 6 միջին չափի լոլիկ
- 1/4 կիտրոն
- 1/2 սոխ
- 1/4 թ/գ կոճապղպեղ
- 1/5 կապ մաղադանոս
- 1/5 կապ համեմ
- 1/2 թ/գ աղ
- սև պղպեղ
- 1/2 թ/գ կծու կարրմիր պղպեղ
- 4-5 ատամիկ սխտոր
- 1 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Լվացած լոլիկները 2-3 պճեղ սխտորի հետ միասին փաթաթել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե: Ջեռոցից հանելուց հետո թողնել մի փոքր հովանա, ապա հեռացնել կեղևը և հարել բլենդերով:
2. Լոլիկի վրա ավելացնել կիտրոնի քամած հյութը, կոճապղպեղը, սև և կարմիր պղպեղը, մնացած սխտորը, սոխը, կտրատած կանաչին և ձեթը: Բոլորը միասին ևս մեկ անգամ հարել: Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ և եփել 20 րոպե, մինչև սոուսը պնդանա: Մատուցել մսի և փլավների հետ:
Բարի ախորժակ