Առողջ ծաղկակաղամբ
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 9 2019Դիտումներ 3523
Առողջ սնունդը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մարսողությունը ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է: Այս բաղադրատոմսը ուղղակի նվեր է Ձեր օրգանիզմի համար: Ծանր, յուղոտ փլավները երբեմն փոխարինեք այսպիս թեթեև ու առողջ փլավով:
Բաղադրությունը`
- 250 գրամ ծաղկակաղամբ
- 1 հատ կարմիր պղպեղ
- համեմ
- կտավատի ձեթ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
Ծաղկակաղամբը լվանալ և անցկացնել քերիչով:Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և եփել ծաղկակաղամբը 5 րոպե: Ջեռոցից հանել, վրան ավելացնել մանր կտրատած կարմիր պղպեղը, համեմը, սև և կարմիր պղպեղը, աղը և ձեթը:Բոլորը միասին խառնել և մատուցել:
Բարի ախորժակ