Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Անի Նալբանդյան · օգոստոս 22 2019Բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս շատ հաճախ առաջնորդվում ենք բանջարեղենային հայտնի համադրություններով, այնինչ այնքան համային խաղեր կարող ենք ստեղծել: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս բանջարեղենները հիանալ են համադրվում մեկ ուտեստի մեջ:
Բաղադրությունը`
- 350 գրամ կաղամբ
- 1 հատ դդմիկ
- 1 հատ գազար
- 2 հատ լոլիկ
- 1 հատ սոխ
- համեմ
- 7-8 հատիկ սև հատիկավոր պղպեղ
- 1 ճ/գ բուսայուղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1.Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը:
2.Բանջարեղենը լվանալ: Գազարը և դդմիկը կտրատել ձողաձև: Ավելացնել սոխի վրա և տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել բարակ կտրատած կաղամբը և հատիկավոր սև պղպեղը: Շարունակել տապակել ևս 3-4 րոպե:
3.Լոլիկը կտրատել խորանարդաձև և ավելացնել տապակվող բանջարեղենի վրա, խառնել, կափարիչը փակել և թողնել շոգեխաշվի:Պատրաստ լինելուց 3 րոպե առաջ ավելացնել աղը և մանրացրած համեմը: Մատուցել տաք վիճակում որպես խավարտ մսի կամ փլավի հետ:
Բարի ախորժակ