Հավի կրծքամիսը թթվասերով

Անի Նալբանդյան · փետրվար 10 2016
Դիտումներ 11001

Հավի կրծքամիս սիրում են գրեթե բոլորը։ Այն շատ արագ է պատրաստվում և շատ համեղ է։ Իսկ թթվասերով պատրաստելու դեպքում դառնում է շատ փափուկ և հյութեղ։

Բաղադրությունը`

  • 800 գրամ հավի կրծքամիս
  • 250 գրամ թթվասեր
  • 2 հատ գլուխ սոխ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 թ/գ օսլա
  • 1 թ/գ կարի
  • 1 թ/գ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ
  • 1 թ/գ քրքում
  • 60 մլ ձեթ
  • համեմ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Հավի կրծքամիսը բաժանել փոքր կտորների, փայտե ձողիկով ծակծկել, համեմել կարիով, քրքումով, սև և կարմիր պղպեղներով, աղով։ Թողնել սառնարանում 4 ժամ։
2․Թավայի մեջ ձեթը տաքացնել։ Մսի մարինացված կտորները տապակել ուժեղ կրակի վրա յուրաքանչյուր կողմը 3-4 րոպե։ Տապակած կտորները մի կողմ դնել։
3․ Նույն թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը մինչև թափանցիկ դառնալը։ Հավի կտորները նորից վերադարձնել թավայի մեջ, ավելացնել 2 բաժակ տաք ջուր։ Եփել 10-15 րոպե։
4․ 1 թ/գ օսլան բացել 3 թ/գ սենյակային ջերմաստիճանի ջրով, լցնել թթվասերի մեջ,խառնել։ Ապա թթվասերը բացել տաք ջրով և ավելացնել մսի վրա։ Թթվասերը պետք է ավելացնել դանդաղորեն, որպեսզի չկտրվի։ Թթվասերը ավելացնելուց հետո ևս 15 րոպե եփել։ Այս ընթացքում միսը կհասցնի ներծծել թթվասերը և ավելի նուրբ համ կստանա։ Եփվելուց 5 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած համեմը և ճզմած սխտորը։ Մատուցել տաք վիճակում բրձի հետ։
Պատրաստեք սիրով և հիշեք, որ անփորձները կառուցեցին Տապանը, իսկ պրոֆեսիոնալները ՝ Տիտանիկը։
Բարի ախորժակ

Հուշում`


1․ Թթվասերով տաք ուտեստներ պատրաստելուց պետք է շատ զգույշ լինել, որ այն չկտրվի։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է այն բացել տաք ջրով, որպեսզի ջերմաստիճանների կտրուկ տարբերությունից այն չկտրվի։ Երկրորդ հերթին, պետք է ավելացնել շատ դանդաղ, որ հասցնի միաձուլվել եռացող զանգվածի հետ։
2․Եթե ուզում եք սխտորի համը ավելի թեթև լինի, ապա այն տապակեք սոխի հետ։ Իսկ եթե Ձեզ դուր է գալիս սխտորի արտահայտիչ համը, ապա ավելացրեք վերջում։Կարող եք նաև սխտորը բաժանել երկու մասի։ Մի մասը տապակել սոխի հետ, իսկ մյուս մասը ավելացնել վերջում։

հավի կրծքամիստաք ուտեստներսխտորսոխքրքումթթվասերհամեմկարի

Նմանատիպ գրառումներ
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Կոտլետ "Նրբություն"
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Ցոխադի Սուենտե
Հավով լցոնված սմբուկ