Բրնձով շոգեխաշած կաղամբ

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 13 2016
Դիտումներ 10522

Շոգեխաշած կաղամբը մսի հետ մատուցվող շատ համեղ խավարտ է։ Առաջարկում եմ շոգեխաշած կաղամբի նոր ու հետաքրքիր բաղադրատոմս։ Չնայած բաղադրիչների հասարակ լինելուն, այն շատ համեղ ու գեղեցիկ է ստավում։

Բաղադրությունը`

  • 600 գրամ կաղամբ
  • 5 հատ միջին չափի լոլիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 100 գրամ բրինիձ
  • 3ճ/ գ ձեթ
  • սամիթ
  • համեմ
  • շաքարավազ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կաղամբը լվանալ և բարակ ու երկար կտրատել։ Սոխը կտրատել կիսալուսնաձև։ Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր, ապա տեղափոխել սառը ջրի մեջ, որպեսզի հնարավոր լինի կեղևը հեշտորեն հեռացնել։ Լոլիկները ևս կտրատել կիսալուսնաձև։ Բուլղարական պղպեղից հեռացնել սերմատուփը և կտրատել ձողիկների տեսքով։ Գազարը մաքրել և անցկացնել քերիչով։ Բոլորը միասին լցնել ամանի մեջ, վրան ավելացնել ձեթը, աղը,շաքարավազը, սև և կարմիր պղպեղը։ Խառնել և տեղափոխել թավայի կամ կաթսայի մեջ։ Վրան ավելացնել կես բաժակ ջուր։ Շոգեխաշել փակ կափարիչով։
2․Բրինձը լվանալ և եփել 200 գրամ ջրով 10 րոպե։ Կիսահում բրինձը ավելացնել կաղամբի վրա և շարունակել շոգեխաշել։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած կանաչին։ Մատուցել տաք վիճակում։ Կարելի է մատուցել նաև տապակած մսի հետ որպես խավարտ։
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարլոլիկբրինձկաղամբպահքպղպեղ

Նմանատիպ գրառումներ
Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Բանջարեղենային միքս
Ոսպով և լավաշով ռոլլ
Խեկը բանջարեղենով
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Բրնձով մինի տորթեր
Հնդկաձավարը կոճապղպեղով
Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Բազուկով կոտլետ