Խորոված սմբուկով կոտլետ
Անի Նալբանդյան · օգոստոս 16 2015Դիտումներ 17222
Եթե չգիտեք խորոված սմբուկը և բիբարը ինչպես նորովի մատուցել, ապա անպայման օգտվեք այս հեշտ և համեղ բաղադրատոմիսց:
Բաղադրությունը`
- 1 կգ սմբուկ
 - 0.5 կգ բիբար
 - 1 հատ գլուխ սոխ
 - 75 գրամ բրինձ
 - 1 հատ ձու
 - պաքսիմատ
 - սամիթ
 - աղ, սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը`
1. Սմբուկը և բիբարը խորովել, մաքրել և մանր կտրատել:
2.Բրինձը լվանալ և խաշել:
3.Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել շատ քիչ ձեթով:
4.Ամանի մեջ լցնել մանր կտրատած սմբուկը, բիբարը, խաշած բրինձը, տապակած սոխը, մանր կտրատած սամիթը, հարած ձուն: Համեմել աղով և սև պղպեղով:
5. Ստացված զանգվածից վերցնել գդալ-գդալ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել նախօրորք տաքացրած ձեթի մեջ: Մատուցել լոլիկի հյութով կամ աղցանով:
Բարի ախորժակ











