Բրնձով և դանդուռով փլավ
Անի Նալբանդյան · օգոստոս 7 2018Դիտումներ 8186
Փլավ պատրաստելը հաճույք է դառնում, երբ հնարավորություն եք ունենում <<խաղալ>> մթերքների հետ և նոր համեր ստեղծել: Ահա այդպիսի մի նոր համ եմ ստացել Ձեր համար: Շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է ու մինիմալ մթերքներ է օգտագործվում:
Բաղադրությունը`
- 1 բաժակ բրինձ
- 1 կապ դանդուռ
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 3 ճ/գ ձեթ
- 1/4 թ/գ քիմիոն
- 1/4 թ/գ կարրի
- 1/4 թ/գ կարմիր կծու պղպեղ
- 1/4 թ/գ սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Բրինձը լվանալ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ: Պատրաստ լինելուն պես ջրքամել:
2.Դանդուռը լվանալ, կտրատել 4-5 երկարությամբ կտորների և խաշել աղ արած եռացող ջրի մեջ: Պատրաստ լինելուն պես ջրքամել:
3.Թավայի մեջ տաքացնել ձեթը,և տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը մինչև սոխի թափանցիկ դառնալը: Ապա ավելացնել համեմունքները, տապակել ևս 2-3 րոպե: Համեմունքներով տապակված սոխի վրա ավելացնել ջրքամած բրինձն ու դանդուռը, խառնել և եփել ևս 2-3 րոպե:
Բարի ախորժակ