Բրնձով մինի տորթեր

Անի Նալբանդյան · հունվար 21 2015
Դիտումներ 7122

Բրնձի սիրահարների համար այս բաղադրատոմսը կարողէ անփոխարինելի լինել:

Բաղադրությունը`

  • 60 գրամ կանաչ ոլոռ
  • 1/2 բանջարեղենային արգանակի խորանարդիկ
  • 1 միջին չափի գազար
  • 100 գրամ բասմատի բրինձ
  • 75 մլ կաթ
  • 75 գրամ վետչինա
  • 1 հատ ձու
  • 50 գրամ պանիր

Պատրաստման եղանակը`


1.Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ սառը ջուր, ավելացնել կանաչ ոլոռը և արգանակի խորանարդիկը, ծածկել կափարիչով և հասցնել եռման:
2.Մաքրել և կտրատել գազարը: Գազարը և բրինձը ավելացնել արգանակի մեջ և եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա:
3.Ջեռոցը տաքացնել 180°C: Երբ բրինձը բանջարեղենի հետ միասին պատրաստ լինի (այսինքն երբ արգանակը ամբողջովին գոլորշանա), կաթսան կրակի վրայից վերցնել, ավելացնել սառը կաթը և վետչինայի շերտերը:
4.Բոլորը միասին խառնել, ավելացնել հարած ձուն և քերած պանիրը: Անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ:
5.Ստացված զանգվածը լցնել կեքսի ամանների մեջ և դնել ջեռոցը 15 րոպե:
6.Ջեռոցից հանել, սպասել 5 րոպե և հանել ամաններից: Կարելի է մատուցել կետչուպով:
Բարի ախորժակ
Աղբյուրը

տաք ուտեստներգազարբրինձվետչինականաչ ոլոռ

Նմանատիպ գրառումներ
Բրնձով շոգեխաշած կաղամբ
Հնդկաձավարը կոճապղպեղով
Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Ոսպով և լավաշով ռոլլ
Հավի կծու սրտիկներ
Դդմիկով պեննե
Խեկը բանջարեղենով
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Բազուկով կոտլետ