Ձվով տապակած թելուկ
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 6 2016Դիտումներ 8748
Բաղադրությունը`
- 300 գրամ թելուկ
- 1 հատ ձու
- 60 գրամ կարագ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Թելուկը մաքրել չոր ու վնասված ցողուններից, լվանալ սառը ջրով և խաշել աղ արած եռացող ջրի մեջ։ Պատրաստի թելուկը ջրքամել։
2․Կաթսայի մեջ հաելցնել կարագը, ավելացնել թելուկը և տապակել 1-2 րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Մատուցել տաք վիճակում։ Կարելի է մատուցել նաև մածուն-սխտորով։
Բարի ախորժակ