Մսով կոտլետ

Անի Նալբանդյան · փետրվար 2 2017
Դիտումներ 37616

Հյութեղ կոտլետներ պատրաստելը այլևս դժվար չէ։ Պարզապես հետևեք բաղադրատոմսին։

Բաղադրությունը`

  • 700 գրամ տավարի աղացած միս
  • 1 հատ գլուխ սոխ
  • 100 գրամ մածուն
  • 1 ճ/գ քունջութ
  • 1 թ/գ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ
  • չորացրած ռեհան
  • չորացրած ծիտրոն
  • չորացրած անանուխ
  • 1 հատ ձու
  • պաքսիմատ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1․Տավարի աղացած մսի վրա ավելացնել աղացած սոխը, հարած ձուն, հարած մածունը, համեմունքները և շաղախել խճողակ։ Պատրաստի խճողակը պահել սառնարում 15 րոպե, որպեսզի համերը լավ միանան իրար։
2․Խճողակից պատրաստել կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ

Հուշում`


1.Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև թարմ կանաչիներ: Այսպես կոտլետները ավելի համեղ կլինեն:
Կարելի է մատուցել խորոված լոլիկի սոուսով:

տաք ուտեստներձուտավարի միսքունջութմածուն

Նմանատիպ գրառումներ
Արագ պատրաստվող միս
Կոլդունի
Ձվով տապակած թելուկ
Խաշած կարտոֆիլով կոտլետ
Դդմիկով կոտլետ
Գլուխ սոխով ալադի
Կարտոֆիլով տորթ