Խաշած կարտոֆիլով կոտլետ
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 12 2015Դիտումներ 21261
Այս կոտլետի առավելությունը այն է , որ կարելի է օգտագործել նախորդ օրվանից մնացած կարտոֆիլով պյուրեն: Մի քանի համեմունք և համեղ ճաշը պատրաստ է:
Բաղադրությունը`
- 1 կգ կարտոֆիլ
- 1 հատ ձու
- 4 ճ/գ ալյոււր
- 1 հատ գլուխ սոխ
- 1 թ/գ մայորան (ըստ ցանկության)
- պաքսիմատ
- ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կարտոֆիլը խաշել և մանրացնել:
2.Սոխը մաքրել, մանր կտրատել և քիչ ձեթով տապակել: Ստացված սոխառածը ավելացնել կարտոֆիլի պյուրեի վրա: Այստեղ ավելացնել նաև հարած ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել: Ճաշի գդալով վերցնել զանգվածից, կոտլետի տեսք տալ, թաթախել պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել: Մատուցել թթվասերով կամ էլ Ձեր սիրելի սոուսով: