Կարտոֆիլով տորթ

Անի Նալբանդյան · փետրվար 15 2015
Դիտումներ 9975

Կարտոֆիլով կարելի է պատրաստել շատ տարբեր և համեղ ուտեստներ: Կարտոֆիլե այս տորթերը բացի յուրահատուկ համից նաև շատ գեղեցիկ են:

Բաղադրությունը`

  • 800 գրամ կարտոֆիլ
  • 2 կապ բազուկի տերևներ
  • 2 հատ ձու
  • 2 ճ/գ սոխ
  • 2 ճ/գ կարագ
  • 1 ճ/գ կաթ
  • 4 ճ/գ պաքսիմատ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Բազուկի տերևները լվանալ, հեռացնել ցողունի սպիտակ հատվածները, օգտագործել միայն կանաչ տերևները: Թավան դնել կրակին, ավելացնել կարագը և կտրատած տերևները: Եփել կարագի մեջ 5-10 րոպե:
2.Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել և խաշել: Արդեն խաշած կարտոֆիլից պյուրե սարքել, ավելացնել կտրատած սոխը, ձուն, պատրաստի բազուկի տերևները, կաթը: Համեմել աղով և պղպեղով ու բոլորը միասին լավ խառնել:
3. Ջեռոցի տապակայի վրա ձիթայուղ քսել: Վերցնել խոհանոցային շրջանակը, դնել թավայի վրա, հատակին պաքսիմատ ցանել, հետո գդալով լցնել կարտոֆիլի զանգվածից և վրան նորից պաքսիմատի շերտ անել: Հաստությունը պետք է լինի 2-3 սմ:
4.Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և եփել 15-20 րոպե: Մատուցել տաք վիճակով:
Բարի ախորժակ

տաք ուտեստներձուկաթկարտոֆիլբազուկի տերևներպաքսիմատ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Կոլդունի
Մսով կոտլետ
Ձվով տապակած թելուկ
Խաշած կարտոֆիլով կոտլետ
Արագ պատրաստվող միս
Գլուխ սոխով ալադի