Կաղամբով և լապշայով աղցան
Անի Նալբանդյան · օգոստոս 24 2018Դիտումներ 6566
Ամռանը այնքան հեշտ է աղցաններ պատրաստելը ու լանչի մենյուն հարստացնելը:
Բաղադրությունը`
- 250 գրամ կաղամբ
- 1 տուփ լապշա <<Ռոլտոն>>
- 1 հատ կարմիր պղպեղ
- 1 հատ դեղին պղպեղ
- 1 հատ վարունգ
- 0.5 հատ գլուխ սոխ
- 1 ճ/գ արևածաղկի սերմ
- 1 թ/գ քունջութ
- 3 ճ/գ եգիպխտացորենի ձեթ
- 2 ճ/գ կիտրոնի հյութ
- 2 ճ/գ համեմ և մաղադանոս
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը բարակ կտրատել:
2.Պղպեղները և վարունգը կտրատել ձողաձև՝ 4-5 սմ երկարությամբ:
3.Սոխը կտրատել կիսալուսնաձև:
4.Լապշան գրտնակով մանրացնել:
5.Աղցանամանի մեջ իրար խանռլ կաղամբը, մանրացրած լապշան, կտրատած վարունգը, պղպեղները և սոխը: Ավելացնել մանր կտրատած համեմն ու մաղադանոսը: Համեմել ձեթով, կիտրոնի հյութով, աղով և պղպեղով: Վրան շաղ տալ քունջութը և արևածաղկի սերմերը: Խառնել և պահել սառնարանում ամենաքիչը 2 ժամ: Մատուցել և վայելել:
Բարի ախորժակ