Կարմիր կաղամբով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 23 2015Դիտումներ 26574
Կարմիր կաղամբը շատ օգտակար է: Շնորհիվ իր մեջ պարունակվող սելենի այն օրգանիզմից հեռացնում է տօքսինները և ծանր մետաղները: Այն հիմնականում օգտագործվում է աղցանների մեջ:
Բաղադրությունը`
- 0.5 կգ կարմիր կաղամբ
- 1 միջին չափի գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 1 թ/գ քունջութ
- 3 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ քացախ
- համեմ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը լվանալ, հեռացնել պտղակոթը և մանր կտրատել: Լցնել աղցանամանի մեջ, վրան աղ անել և տրորել: Կարմիր կաղամբի տերևները չոր են և առանց հատուկ մշակման աղցանը համեղ չի ստացվի: Նրա տերևները գույն են տալիս, դրա համար տրորեք կամ գդալով, կամ էլ ձեռնոցի օգնությամբ:
2. Երբ կաղամբից կսկսի հյութ առաջանալ, ավելացնել քերած գազարը, մանր կտրատած սոխն ու համեմը, քունջութը, պղպեղը, քացախը և ձեթը: Բոլորը միասին լավ խառնել և թողնել մոտ մեկ ժամ, որ համերը իրար հետ խառնվեն:
Բարի ախորժակ