Կանաչ լոբով և կարտոֆիլով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 1 2018
Դիտումներ 11419

Կանաչ լոբով պատրաստվող աղցանները շատ հեշտ են և համեղ: Ահա այդպիսի աղցանի ևս մեկ բաղադրատոմս:

Բաղադրությունը`

  • 500 գրամ կանաչ լոբի
  • 500 գրամ մատղաշ կարտոֆիլ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ սամիթ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 1 ճ/գ քացախ
  • 3 ճ/գ ձեթ
  • 1 թ/գ քունջութ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կանաչ լոբին մաքրել,լվանալ, կտրատել շեղաձև: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը ջուր այնքան, որ լոբին ծածկի, խաշել 10-15 րոպե: Պատրաստի լոբին տեղափոխել սառույցով ջրի մեջ, որպեսզի գույնը գեղեցիկ պահպանվի:
2.Կարտոֆիլը լվանալ, բաժանել 4 մասի և խաշել:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել ձեթը, քացախը, երկարությամբ կտրատած սոխը, մանրացրած սխտորը, սամիթը, մաղադանոսը, աղը և սև պղպեղը:Խաշած բանջարեղենները ավելացնել վրան, խառնել, վրան շաղ տալ քունջութ և մատուցել:
Բարի ախորժակ

սխտորաղցաններքունջութկարտոֆիլսոխկանաչ լոբի

Նմանատիպ գրառումներ
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Կարմիր լոբով աղցան
Սնկի համով սմբուկ
Սպանախով աղցան
Աղցան <<Ավելուկ և կարմիր պղպեղ>>
Մութաբալ
Կանաչ լոբով և գազարով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Ծաղկակաղամբով աղցան
Ծաղկակաղամբ <<Բրնձի հատիկներ>>
Սմբուկով և ընկույզով աղցան
Դանդուռով և դդմիկով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Գազարով և լապշայով աղցան
Խաշած լեզվով աղցան
Դանդուռով աղցան