Հազարով և գազարով աղցան

Անի Նալբանդյան · փետրվար 28 2016
Դիտումներ 57567

Կանաչի վաճառող տատիկները առաջինն են ավետում գարնան գալուստը: Կանաչիները շատանում են, մեր վիտամինները՝ նույնպես: Հազարով պատրաստվող պարզ աղցաններից մեկն էլ գազարով աղցանն է, որը շատ համեղ է և օգտակար :)

Բաղադրությունը`

  • 1 կապ հազար
  • 1 հատ խոշոր գազար
  • 0.5 կապ կանաչ սոխ
  • 0.5 կապ մաղադանոս
  • 0.5 կապ համեմ
  • 0.5 կապ թարխուն
  • 3 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 ճ/գ քունջութ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Հազարը լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի, ապա կտրատել:
2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել կտրատած հազարի վրա:
3.Սոխը և կանաչիները նույնպես լվանալ սառը ջրով, կտրատել և ավելացնել հազարի վրա:
4.Աղցանի վրա ավելացնել ձեթր, լիմոնի հյութը, սև պղպեղը,աղը, քունջութը: Բոլորը միասին խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

մաղադանոսգազարաղցաններքունջութսոխհամեմպահքթարխունհազար

Նմանատիպ գրառումներ
Սպանախով աղցան
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Գազարով և նեխուրով աղցան
Եղինջով ապուր
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Տապակած գազար