Սպանախով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 2 2015Դիտումներ 34694
Սպանախը հարուստ է սպիտակուցներով, իսկ հում վիճակում այն ավելի օգտակար է : Փորձեք այս շատ համեղ և արագ պատրաստվող աղցանը:
Բաղադրությունը`
- 2 կապ սպանախ
- 1 հատ գազար
- 0.5 կապ մաղադանոս
- 0.5 կապ համեմ
- 0.5 կապ կանաչ սոխ
- 1 թ/գ քունջութ
- 1 ճ/գ քացախ
- 3 ճ/գ ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Սպանախը լավ լվանալ և ձեռքով կտրատել:
2.Կանաչիները և սոխը լվանալ և կտրատել:
3.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Բոլորը բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, ավելացնել ձեթը, քացախը, քունջութը, համեմել աղով և պղպեղով:
Բարի ախորժակ