Կաղամբով և գազարով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 5 2016Դիտումներ 40343
Բաղադրությունը`
- 300 գրամ կաղամբ
- 1 հատ խոշոր գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 1 ճ/գ քունջութ
- 1 ճ/գ քացախ
- 3 ճ/գ ձեթ
- համեմ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա:
2.Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:
3.Ավելացնել մանր կտրատած համեմը, սև պղպեղը, քունջութը, քացախը, ձեթը: Խառնել և մատուցել:
Բարի ախորժակ