Կուլչա

Անի Նալբանդյան · փետրվար 18 2015
Դիտումներ 8604

Հացը յուրաքանչյուր ազգային խոհանոցի դեմքն է: Նույնիսկ ամենաաղքատիկ խոհանոց ունեցող ազգերը ունեն հացի իրենց յուրահատուկ բաղադրատոմսը: Տաջիկստանում հացի տարատեսակները ևս շատ են: Ավելին Տաջիկստանում մարդիկ առանց հացի երբեք սեղան չեն նստում: Իսկ սեփական ձեռքերով պատրաստած հացը ամենահարգի նվերներից մեկն է Տաջիկստանում:

Բաղադրությունը`

  • 800 գրամ-1կգ ալյուր
  • 300 մլ տաք ջուր
  • 200 մլ տաք կաթ
  • 100 մլ ձեթ
  • 0.5 ճ/գ աղ
  • 1.5 թ/գ խմորիչ
  • 1 թ/գ շաքարավազ
  • քունջութ

Պատրաստման եղանակը`


1.Խմորիչը և շաքարավազը խառնել իրար, ավելացնել 100 մլ տաք ջուր և թողնել 10 րոպե:
2.Մնացած 200 մլ ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել ձեթը, աղը և պատրաստի խմորիչը: Ալյուրը ավելացնել քիչ-քիչ և հունցել խմոր: Խմորը պետք է բուլկու խմորի նման ստացվի: Պատրաստի խմորը դնել տաք տեղում 1.5-2 ժամ:
3.1.5-2 ժամից հետո խմորը բաժանել 10-12 մասի և գնդի ձև տալ, թողնել 0.5 ժամ հանգստանա:
4.Յուրաքանչյուր գնդի մեջտեղի հատվածում մատով փոս անել և պատառաքաղով ծակծկել, որ այդ հատվածը չբարձրանա:
5. Ջեռոցը միացնել 200 աստիճան: Պատրաստի գնդիկների վրա սառը ջուր քսել, փոսիկի հատվածում քունջութ լցնել և դնել ջեռոցը 25-30 րոպե:
6. Ջեռոցից հանելուց հետո վրան սառը ջուր ցողել և թողնել 5 րոպե: Հետո վրան ձեթ քսել: Տաջիկական հացերը պատրաստ են:
Բարի ախորժակ

կաթալյուրքունջութարևելյան խոհանոցձեթ

Նմանատիպ գրառումներ
Ամերիկյան Փանքեյք
Սև հաղարջով մաֆին
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Շոկոլադե կեքս
Lյարդով տորթ