Սև հաղարջով մաֆին
Անի Նալբանդյան · հուլիս 13 2015Մաֆինը շատ արագ և հեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է: Պատրաստման հիմնական առանձնահատկությունն այն է, որ չոր և հեղուկ բաղադրիչները իրար ենք խառնում առանձին-առանձին, հետո նոր միացնում իրար: Մաֆինների տարբեր տեսակներ կան, սակայն դասական տարբերակներից մեկը սև հաղարջով մաֆինն է, որը ամերիկյան նախաճաշի անբաժանելի մասն է:
Բաղադրությունը`
- 250 գրամ ալյուր
- 150 գրամ շաքարավազ
- 2 թ/գ փխրեցուցիչ
- 10 գրամ վանիլին
- 1/2 թ/գ աղ
- 100 գրամ ձեթ
- 1 հատ ձու
- 180 մլ կաթ
- 1 բաժակ սև հաղարջ
Պատրաստման եղանակը`
1. Սկզբում իրար խառնել բոլոր չոր բաղադրիչները՝ ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը, վանիլինը, խառնել:
2.Մեկ այլ ամանի մեջ իրար հետ հարել ձուն, ձեթը, կաթը: Ստացված հեղուկ զանգվածը ավելացնել չոր բաղադրիչների մեջ, խառնել, ավելացնել սև հաղարջը, նորից խառնել և լցնել կեքսի ամանների մեջ: Դնել նախօրորք լավ տաքացրած ջեռոցի մեջ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Այս բաղադրատոմսով ստացվում է 12 հատ մաֆին։