Շոկոլադե կեքս
Անի Նալբանդյան · մայիս 1 2015Շոկոլադե կեքսերի բաղադրատոմսերը շատ են: Այս բաղադրատոմսով ստացվում է մոտավորապես 10-12 հատ:Կեքսերը ստացվում են շատ համեղ և ախորժելի:
Բաղադրությունը`
- 150 գրամ կարագ
- 150 գրամ շաքարավազ
- 100 մլ կաթ
- 5 ճ/գ կակաո
- 2 հատ ձու
- 2 թ/գ փխրեցուցիչ
- 200-250 գրամ ալյուր
- 5 ճ/գ թթվասեր (20 % յուղայնության)
- 4 ճ/գ կակաո
- 4 ճ/գ շաքարավազ
- 1 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը`
1.Կաթսայի մեջ լցնել կարագը, կակաոն, շաքարավազը և կաթը: Հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակի վրայից: Թողնել, որ պաղի:
2. Պաղած զանգվածի վրա ավելացնել 2 հատ ձու և հարել:
3.Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
4.Կեքսի ֆորմաներին մի փոքր կարագ քսել: Ֆորմաների 2/3 լցնել խմորով: 180 աստիճան ջերմաստիճանի ջեռոցում եփել 20-25 րոպե:
5.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել թթվասերը, կակաոն, շաքարավազը և կարագը: Դնել կրակին և հասցնել եռման, հենց սկսեն պղպջակներ երևալ, կրակից վերցնել: Թողնել, որ պաղի: Կրեմը քսել կեքսերի վրա և մատուցել թեյի կամ սուրճի հետ:
Բարի ախորժակ