Կիտրոնով թխվածք
Անի Նալբանդյան · փետրվար 2 2018Թեյը կամ սուրճը դժվար է պատկերացնել առանց համեղ թխվածքի։ Եթե չգիտեք ինչի հետ մատուցել երեկոյան թեյը, ապա իմացեք, որ կիտրոնով թխվածքը լավագույն տարբերակն է։
Բաղադրությունը`
- Խմոր`
- 200 գրամ կարագ
- 1,5բաժակ շաքարավազ
- 6 հատ ձու
- 1 թ/գ սոդա
- 1 ճ/գ քացախ
- 3 բաժակ ալյուր
- 3 ճ/գ կակաո
- Կրեմ`
- 1 բաժակ շաքարավազ
- 3 ճ/գ սպիտակաձավար
- 1 բաժակ կաթ
- 200 գրամ կարագ
- 1 հատ կիտրոն
- Գլազուր`
- 4 ճ/գ շաքարավազ
- 4 ճ/գ կակաո
- 4 ճ/գ կաթ
- 50 գրամ կարագ
- վանիլին
Պատրաստման եղանակը`
1․Սենյակային ջերմաստիճանի կարագը և շաքարավազը միասին հարել մինչև համասեռ զանգված ստանալը։ Ապա մեկ-մեկ ավելացնել ձուն և շարունակել հարել։ Սոդան քացախով մարել և ավելացնել հարած զանգված վրա։ Ալյուրի վրայից վերցնել 3 ճ/գ, մնացածը ավելացնել և շարունակել հարել։ Պատրաստի խմորը բաժանել երկու հավասար մասի։ Մեկի վրա ավելացնել առանձնացրած 3 ճ/գ ալյուրը, մյուսի վրա՝ կակաոն։ Վերջիններս նորից բաժանել 2 մասի։ Արդյունքում ստացվում է 4 մաս խմոր։ Ջեռոցի թավայի վրա պերգամենտ դնել ու խմորը դանակով քսել։ Եփել 180 աստճան ջեռոցում։
2․Կրեմի համար կաթը, շաքարավազը և սպիտակաձավարը միասին դնել կրակին։ Եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Երբ սկսի եռ գալ ու պնդանալ, կրակի վրայից վերցնել,
թողնել որ հովանա, հետո ավելացնել աղացած կիտրոնը։ Կարագը առանձին հարել հարել, ապա քիչ-քիչ ավելացնել հովացած զանգվածից։
3․Պատրաստի կրեմը քսել շերտերի վրա։ Վերջին շերտի վրա ավելացնել գլազուրը։
4․Գլազուրի համար կաթը, շաքարավազը,կակաոն ու վանիլը դնել մարմադ կրակի վրա ու անընդհատ խառնել։ Հենց սկսի պղպջակներ առաջանալ, վերցնել կրակից և ավելացնել կարագը։ Պատրաստի գլազուրը թողնել մի փոքր հովանա, ապա լցնել վերջին շերտի վրա։ Թողնել 3-4 ժամ, որպեսզի խմորը փափկի։ Մատուցել թեյի կամ սուրճի հետ։
Բարի ախորժակ