Էկլեր

Անի Նալբանդյան · մարտ 13 2016
Դիտումներ 26018

Էկլերը ֆրանսիական խոհանոցի լավագույն նվերներից մեկն է քաղցրասերներին: Էկլերի հեղինակը ֆրանսիացի հայտնի խոհարար Մարի Անտուան Կարեմն է: Ֆրանսերենից թարգամանաբար էկլեր նշանակում է կայծակ, լուսարձակում: Ու հենց այդ պատճառով էլ կայծակնային արագությամբ ուտում ենք այդքան համեղ այս աղանդերը:Գտնել մեկին, ով էկլեր չի սիրում, շատ դժվար է: Ուրեմն մնում է սովորել ինչպես պատրաստել այն:

Բաղադրությունը`

  • Խմոր`
    • 4-5 հատ ձու
    • 150 գրամ ալյուր
    • 0,5 բաժակ տաք կաթ
    • 0,5 բաժակ տաք ջուր
    • 100 գրամ կարագ
    • 1/3 գդալ աղ
    • 1 ճ/գ շաքարավազ
  • Կրեմ`
    • 6 հատ դեղնուց
    • 500 մլ կաթ
    • 150 գրամ շաքարավազ
    • 2 ճ/գ ալյուր
    • 1 թ/գ վանիլին
    • 20 գրամ կարագ

Պատրաստման եղանակը`


1․Կաթսայի մեջ լցնել ջուրը, կաթր, աղը, շաքարավազը և կարագը: Դնել կրակին և սպասել մինչև որ սկսի առաջին պղպջակները հայտնվել: Հենց սկսի եռ գալ, ավելացնել ալյուրը ամբողջությամբ և արագ խառնել: Կրակից վերցնել, խառնել մինչև խմորը հավաքվի, ապա նորից կես րոպե պահել կրակին, որ խմորի մեջ եղած ավելորդ ջուրը գոլորշանա:Խմորը պատրաստ է համարվում, երբ սկսում է անջատվել կաթսայի պատերից:
2․ Խմորը թողնել, որ մի փոքր հովանա: Կարելի է նաև կաթսայից դատարկել այլ ամանի մեջ, որպեսզի պրոցեսը ավելի արագ ստացվի: Հովացած խմորի մեջ մեկ-մեկ ավելացնել ձուն և հարել: Վերջին 5-րդ ձուն ավելացնել միայն անհրաժեշտության դեպքում: Դրա համար այն հարել և քիչ-քիչ ավելացնել: Էկլերի համար նախատեսված խմորը պետք է լինի հարթ ու փայլուն, պինդ թթվասերի նման:
3․Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել: Խմորը լցնել խոհանոցային պարկի մեջ և ձևավորել գնդիկներ: Կարելի է պարկի փոխարեն գդալով ձևավորել: Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում 30 րոպե: Առաջին 15 րոպեն եփել 200 աստիճանի տակ, ապա իջացնել 160: Երբ էկլերները պատրաստ լինեն, ջեռոցը անջատել ու 10 րոպե թողնել ջեռոցում: Այս ամբողջ ընթացքում չի կարելի ջեռոցի դուռը բացել, հակառակ դեպքում էկլերները չեն բարձրանա:
4․Կրեմի համար դեղնուցները և շաքարավազը հարել, վրան ավելացնել ալյուրը, շարունակել հարել այնպես, որ գնդիկներ չլինեն: Կաթի մեջ լցնել վանիլինը, տաքացնել և բարակ հոսքով լցնել հարած դեղնուցի վրա՝ շարունակելով անընդհատ խառնել, որպեսզի կաթի տաքությունից դեղնուցը չկտրվի: Կաթսայի տակ մի քիչ կաթ թողնել: Հարած դեղնուցի և կաթի զանգվածը ավելացնել կաթսայի կաթի մեջ: Նորից դնել կրակի վրա և եփել մինչև կրեմը սկսի պնդանալ: Կրակից վերցնել, կարագ գցել և խառնել, մինչև կարագը հալվի և միաձուլվի: Պատրաստի կրեմը հովացնել սառույցով ամանի մեջ, ապա տեղափոխել սառնարան 30 րոպեով:
5․Կրեմը լցնել խոհարարական պարկի մեջ: Պատրաստի էկլերների վրա կողքի հատվածում շատ փոքր անցք բացել և կրեմը լցնել: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերկաթալյուրշաքարավազկարագ

Նմանատիպ գրառումներ
Կիտրոնով թխվածք
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Շոկոլադե կեքս
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Գազարով տորթ
Շոկոլադե տորթ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Ծիրանով բիսկվիտ
Տորթ <<Պանչո>>
Տիրամիսու