Սպագետի սմբուկի սոուսով

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 22 2015
Դիտումներ 15707

Համեղ սպագետի եփելու հիմնական պայմաններից մեկը համեղ սոուս պատրաստելն է: Սպագետիի հետ լավ են համադրվում նաև բանջարեղեններից պատրաստվող սոուսները: Այսօր կպատրաստենք շատ պարզ մթերքներից շատ համեղ սոուս, որը կարող է Ձեր օգնականը դառնալ անսպասելի հյուրերի այցելության ժամանակ:

Բաղադրությունը`

  • 250 գրամ սպագետի
  • 1 հատ մեծ սմբուկ
  • 2 հատ միջին չափի լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • մի քանի տերև ռեհան
  • զեյթունի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Սպագետին եփել համաձայն տուփի վրա գրված ցուցումների:
2.Սմբուկը խորովել կրակի վրա, մաքրել և մանր կտրատել:
3.Լոլիկը լվանալ, վրան լցնել եռացրած ջուր, 2-3 րոպե պահել եռացրած ջրի մեջ,ապա հեռացնել լոլիկի կեղևը: Կտրատել մանր խորանարդիկներով:
4.Գլուխ սոխը և սխտորը մաքրել, կտրատել կիսալուսնաձև և տապակել զեյթունի ձեթի մեջ 2-3 րոպե: Ավելացնել մանր կտրատած սմբուկը, տապակել 1-2 րոպե, այնուհետ ավելացնել կտրատած լոլիկը: Երբ լոլիկի հյութը կսկսի գոլորշանալ, ավելացնել մանր կտրատած ռեհանը և աղը: Եփել մինչև պատրաստ լինելը:
5. Առանձին ափսեների մեջ լցնել սպագետին, վրայից ավելացնել սոուսը և մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

սմբուկտաք ուտեստներլոլիկռեհանսպագետի

Նմանատիպ գրառումներ
Իմամ Բայալդի
Աջափսանդալի
Սիսեռով և սմբուկով ամառային ճաշ
Հնդկաձավարը սմբուկով
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Խորոված սմբուկով կոտլետ
Հավով լցոնված սմբուկ