Իմամ Բայալդի

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 18 2016
Դիտումներ 41029

Տապակած բանջարեղնեով պատրաստվող ուտեստների մեջ ամենահամեղներից մեկը բոլորիս հայտնի Իմամ Բայալդին է: Պատրաստման եղանակաները շատ են: Առաջարկում եմ պատրաստել այս տարբերակով, որը շատ հեշտ է և համեղ:

Բաղադրությունը`

  • 3 հատ սմբուկ
  • 3 հատ պղպեղ
  • 0.5 հատ կծու պղպեղ
  • 4 հատ լոլիկ
  • 3 պճեղ սխտոր
  • խառը կանաչի
  • ձեթ
  • աղ
  • սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Սմբուկները լվանալ, շերտատել, աղ անել և թողնել 20 րոպե: Սմբուկներից առաջացած ջուրը քամել: Թավայի մեջ առատ ձեթ լցնել և երկու կողմից տապակել:
2.Պղպեղները լվանալ, բաժանել 4 մասի և տապակել ձեթի մեջ: Տապակած բանջարեղենները դնել խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:
3.Առանձին թավայի մեջ քիչ ձեթով տապակել կիսալունաձև կտրատած սոխը և քառատած սխտորը: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել կեղևահանած և կիսալուսնաձև կտրատած լոլիկը, տապակել 5-7 րոպե, ապա ավելացնել տապակած բանջարեղենը և փակ կափարիչի տակ թույլ կրակի վրա շոգեխաշել 10 րոպե, ապա ավելացնել համեմունքները և շոգեխաշել ևս 5 րոպե: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ

սմբուկտաք ուտեստներսխտորլոլիկսոխպղպեղ

Նմանատիպ գրառումներ
Աջափսանդալի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Սպագետի սմբուկի սոուսով
Խորոված սմբուկով կոտլետ
Սիսեռով և սմբուկով ամառային ճաշ
Հնդկաձավարը սմբուկով
Հավով լցոնված սմբուկ