Աջափսանդալի

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 4 2016
Դիտումներ 11593

Վրացական խոհանոցի շատ ուտեստներ մեզ այնքան հարազատ են, որ մեր ամենօրյա սննդակարգի մասն են կազմում: Ամռան ամիսներին բոլորս էլ սիրում ենք պատրաստել Աջափսանդալ կամ որ նույնն է Աջափսանդալի: Ստորև ներկայացնեմ ամառային այս ճաշի շատ հեշտ և համեղ տարբերակ:

Բաղադրությունը`

  • 2 հատ սմբուկ
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 3 հատ լոլիկ
  • 80 գրամ կանաչ լոբի
  • 3-4 հատ նեխուրի ցողուն
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • համեմ
  • ձեթ
  • խմելի սունելի
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Բանջարեղենը լվանալ, չորացնել և խորովել 200 աստիճան ձեռոցում կամ էլ կրակի վրա: Խորոված բանջարեղենը մաքրել և կտրատել միջին չափի խորանարդիկներով:
2.Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Խոր կաթսայի մեջ տաքացնել ձեթը և տապակել սոխը: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել կտրատած բանջարեղենը: Այստեղ ավելացնել նաև նախօրորք աղ արած ջրի մեջ խաշած կանաչ լոբին:
3.Նեխուրը և սխտորը կտրատել, ավելացնել տապակվող բանջաեղենի վրա: Ավելացնել նաև մնացած համեմունքները : Եփել ևս 5 րոպե: Աջափսանդալը պատրաստ է մատուցման համար:

սմբուկտաք ուտեստներսխտորլոլիկսոխնեխուրպղպեղվրացական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Իմամ Բայալդի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Սպագետի սմբուկի սոուսով
Խորոված սմբուկով կոտլետ
Սիսեռով և սմբուկով ամառային ճաշ
Հնդկաձավարը սմբուկով
Հավով լցոնված սմբուկ