Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 5 2016Դիտումներ 12980
Աշնան առաջին ամիսը դեռ կարող ենք մեզ երես տալ համեղ բանջարեղեններով պատրաստված ուտեստներով։ Սեզոնի հիթ շքերթը շարունակում են գխավորել սմբուկը և պղպեղը։
Բաղադրությունը`
- 3 հատ սմբուկ
- 3 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ գլուխ սոխ
- 4-5 ճյուղ նեխուր
- 3 ատամ սխտոր
- համեմ
- մաղադանոս
- սամիթ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սմբուկը և պղպեղը լվանալ, չորացնել և խորովել կրակի վրա։ Պատրաստի բանջարեղենը մաքրել և կտրատել։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը, և տապակել մանր կտրատած սոխն ու նեխուրը։ Երբ սոխը թափանցիկ դառնա և փափկի, ավելացնել բանջարեղենը և լավ խառնել։ Պահել կրակին 1-2 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած կանաչիները և սխտորը։ Տապակել ևս 5 րոպե։ Համեմել աղով։ Կարելի է մատուցել և ՛ տաք, և ՛ սառը տեսքով։
Բարի ախորժակ