Հնդկաձավարը սմբուկով
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 4 2019Դիտումներ 4460
Աղջիկների մեծ մասը իրենց դիետաները հնդկաձավար ուտելով են սկսում ։ Այդպիսի օրերից մեկի ժամանակ էլ հորինեցի այս փլավը, որը շատ համեղ է և բացարձակ չգիրացնող։ Կարող եք շարունակել ուտել հնդկաձավար, բայց չհոգնել միօրինակությունից։
Բաղադրությունը`
- 1 բաժակ հնդկաձավար
- 1 հատ միջին չափի սմբուկ
- 1-2 ճ/գ զեյթունի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Հնդկաձավարը մաքրել վնասված հատիկներից կամ քարերից, եթե այդպիսիք կան և լվանալ սառը ջրով։
2․Թավայի մեջ տաքացնել զեյթունի ձեթը և 2-3 րոպե տապակել խորանարադաձև կտրատած սմբուկը, ապա ավելացնել լվացրած հնդկաձավարը և անդադար խառնել 1 րոպե։ Ապա ավելացնել 2 բաժակ սառը ջուր, աղ անել և եփել մինչև պատրաստ լինելը։ Մատուցելիս ավելացնել մանր կտրատած սամիթ։
Բարի ախորժակ