Բանջարեղենային միքս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 9 2018թԴիտումներ` 6760
1.Ծաղկակաղամբը և բրոկոլին լվանալ հոսող սառը ջրի տակ և պահել աղաջրի մեջ 15 րոպե: Շոգեխաշել 5 րոպե:
2.Թավայի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը մինչև սոխի թափանցիկ դառնալը, ապա ավելացնել օվալաձև կտրատած գազարն ու խորանարդաձև կտրատած պղպեղը:Տապակել մինչև գազարը սկսի փափկել:
Ավելացնել շոգեխաշած ծաղկակամբն ու բրոկելին, համեմել սև և կարմիր պղպեղներով, ավելացնել մանր կտրատած սամիթը և տապակել ևս 7-10 րոպե: Մատուցել ու վայելել:
Բարի ախորժակ
ծաղկակաղամբ բրոկոլի գազար պղպեղ սոխ սխտոր սամիթ Տաք ուտեստներ