Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 16 2018թԴիտումներ` 7996
1.Ձուկը մաքրել թեփուկներից, հեռացնել փորոտիքը, լվանալ սառը ջրով և համեմել աղով ու պղպեղով: Թողնել մեկ ժամ սառնարանում:
2.Բանջարեղենները լվանալ: Եգիպտացորենը բաժանել 4 մասի: Սոխը, պղպեղը, գազարը և լոլիկը կտրատել օղակաձև: Կարտոֆիլը բաժանել 4 մասի: Բոլորը բանջարեղենները լցնել տապակի մեջ, համեմել ձեթով, աղով և պղպեղով: Վրան դասավորել ձկան կտորները և դնել 200 աստիճան ջեռոցը 20-30 րոպե մինչև ձկան պատրաստ լինելը: Մատուցել անմիջապես:
Բարի ախորժակ
իշխան ձուկ կարտոֆիլ պղպեղ բամիա եգիպտացորեն գազար լոլիկ Տաք ուտեստներ