Աղցան <<Ավելուկ և կարմիր պղպեղ>>
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հոկտեմբերի 8 2019թԴիտումներ` 2155
1․ Վերցնել չորացրած ավելուկի հյուսը և մկրատով կտրատել 4 սմ երկարությամբ կտորների, տեղավորել խոր ափսեի կամ տարայի մեջ և վրան լցնել եռացրած տաք ջուր, սպասել 15 րոպե, որպեսզի ավելուկի հնարավոր դառնությունը դուրս գա, ապա ջուրը քամել։ Ավելուկը խաշել աղ արած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը։ Եփված ավելուկը ջրքամել։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել լուսնաձև կտրատած սոխն ու սխտորը, տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը , ապա ավելացնել ձողաձև կտրատած կարմիր պղպեղը։ Տապակել 7-10 րոպե, ապա ավելացնել չորացրած կանաչ ռեհանը ու խաշած ավելուկը։ Շարունակել տապակել ևս 2-3 րոպե, կրակը անջատել և թողնել, որ հավանա։ Մատուցել քամած մածունով
Բարի ախորժակ
ավելուկ կարմիրպղպեղ գլուխ սոխ սխտոր չորացրած կանաչ ռեհան Աղցաններ