Բրնձով և խաղողի տերևներով փլավ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մայիս 18 2018Դիտումներ` 12059
Բաղադրությունը`
- 1 բաժակ բրինձ
- 40 հատ խաղողի տերև
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 1/4 թ/գ քրքում
- 1/4 թ/գ կարի
- 1/4 թ/գ սև պղպեղ
- 3 ճ/գ ձեթ
- աղ
- 2 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը`
1․Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել կտրատած սոխը և սխտորը, տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը։
2․Խաղողի տերևները լվանալ, բարակ կտրատել և ավելացնել տապակվող սոխի վրա։ Տապակել 5 րոպե, ապա համեմել քրքումով, կարիով, սև պղպեղով։ Տապակել ևս 1-2 րոպե։
3․Ավելացնել նախօրոք լվացած բրինձը, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել ջուր և համեմել աղով։ Եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
Հուշում`
Եթե համեմունքների սիրահար չեք, կարող եք պատրաստել առանց կարիի և քրքումի։ Այս տարբերակով ևս շատ համեղ է ստացվում։
տաք ուտեստներսխտորբրինձգլուխ սոխխաղողի տերև
Նմանատիպ գրառումներ
