Տապակած մատղաշ կարտոֆիլ

Անի Նալբանդյան · հունիս 3 2015
Դիտումներ 26284

Մատղաշ կարտոֆիլը արագ եփվող և շատ համեղ բանջարեղեն է։

Բաղադրությունը`

  • 500 գրամ մատղաշ կարտոֆիլ
  • 1 հատ մեծ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 0,5-1 հատ կծու պղպեղ
  • 3 պճեղ սխտոր
  • 3 ճ/գ ձեթ
  • 30 գրամ կարագ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1թ/գ օրեգանո կամ այլ չորացրած կանաչի
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Ընտրել փոքր չափի կարտոֆիլներ, լավ լվանալ և չորացնել։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը և կարագը։ Ավելացնել կարտոֆիլները և տապակել մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելը կարող եք ստուգել պատառաքաղով։ Պատրաստի կարտոֆիլները հանել կաթսայի միջից և վրան աղ ցանել։
3․Նույն թավայի մեջ տապակել բանջարեղենը։ Սխտորը կտրատել կլոր-կլոր, սոխը՝ կիսալուսնաձև, իսկ լոլիկը և կծու պղպեղը՝ ձողիկներով։ Տաք ձեթի և կարագի խառնուրդի մեջ լցնել սխտորը և սոխը, այնուհետև ավելացնել կծու պղպեղը։ Մի փոքր տապակվելուց հետո ավելացնել լոլիկը, համեմել աղով, շաքարավազով և օրեգանոյով։ Տապակել ևս 5 րոպե։ Կարտոֆիլը լցնել բանջարեղենային սոուսի մեջ, խառնել և կրակը անջատել։ Թողնել 10 րոպե թավայի մեջ և մատուցել։
Բարի ախորժակ

տաք ուտեստներսխտորլոլիկսոխօրեգանոմատղաշ կարտոֆիլկծու պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Իմամ Բայալդի
Աջափսանդալի
Ձավարով և համեմունքներով փլավ
Չաշուշուլի դդմի սերմերով
Դդումով և բրնձով փլավ
Բանջարեղենային միքս
Բրնձով և դանդուռով փլավ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Հավի կրծքամիսը թթվասերով
Ծաղկակաղամբով կոտլետ
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Կանաչ լոբով ամառային ճաշ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Բրնձով և խաղողի տերևներով փլավ
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Դդումով կոտլետ
Դդմիկով օրզո
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Խորոված ջեռոցում