Բաղադրությունը`

  • 300 գրամ կաղամբ
  • 1 հատ խոշոր գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ճ/գ քունջութ
  • 1 ճ/գ քացախ
  • 3 ճ/գ ձեթ
  • համեմ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա:
2.Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:
3.Ավելացնել մանր կտրատած համեմը, սև պղպեղը, քունջութը, քացախը, ձեթը: Խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

գազարաղցաններքունջութսոխհամեմկաղամբպահք

Նմանատիպ գրառումներ