Բաղադրությունը`

  • 700 գրամ ծաղկակաղամբ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 50 գրամ ընկույզ
  • 3 ճ/գ թթվասեր
  • 3 ճ/գ մայոնեզ
  • ձեթ
  • ալյուր
  • համեմ
  • խմելի սունելի
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․1 լիտր ջրին ավելացնել 1ճ/գ աղ, խառնել և ստացված լուծույթի մեջ ընկղմել ամբողջական ծաղկակաղամբը։ Թողնել 7-10 րոպե։ Այս ընթացքում բոլոր միկրոբները կվերանան, ինչը հնարավոր չէ անել սովորական հոսող ջրի տակ լվանալու դեպքում։ Աղաջրի մեջ լվանալուց հետո ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի։
2․Եռացող աղ արած ջրի մեջ խաշել ծաղկակաղամբը 3-5 րոպե։ Ջրից հանել, քամել և հովացնել։ Ապա թաթախել ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Տապակած կտորները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը քամվի։
3․Սոխը և գազարը մաքրել։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, իսկ գազարը անցկացնել խոշոր քերիչով։ Սոխը և գազարը տապակել ձեթի մեջ։ Սկզբում տաքացրած ձեթի մեջ 2-3 րոպե տապակել սոխը, ապա ավելացնել գազարը։ Տապակել մինչև գազարը փափկի։
4․Սոուսի համար իրար խառնել թթվասերը և մայոնեզը, ավելացնել աղ, սև պղպեղ, խմելի սունելի, մանրացրած ընկույզ, ճզմած սխտոր, մանր կտրատած համեմ։ Բոլորը միասին լավ խառնել։
5․Աղցանամանի մեջ լցնել տապակած ծաղկակաղամբը, վրան ավելացնել տապակած սոխն ու գազարը, ավելացնել սոուսը։ Բոլորը միասին խառնել։ Թողնել ամենաքիչը 10-15 րոպե, որ համերը միանան։ Զարդարել ընկույզով։
Բարի ախորժակ

Հուշում`


1.Ծաղկակաղամբը խաշելու ժամանակ եռացող ջի մեջ կարող եք ավելացնել 1 հատ դափնու տերև։ Այսպիսով կխուսափեք ծաղկակաղամբը խաշելու ժամանակ առաջացող տհաճ հոտից։ Այլևս պետք չի լինի ծաղկակաղամբ պատրաստելուց հետո խոհանոցը օդափոխել։

գազարաղցաններսոխծաղկակաղամբխմելի սունելի

Նմանատիպ գրառումներ