Դդմիկով պեննե

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 17 2016
Դիտումներ 10290

Պեննեն իտալական պաստայի տարատեսակ է, որը թարգմանաբար նշանակում է փետուր։ Այն շատ հեշտ է պատրաստվում և հրաշալի համադրվում է բանջարեղենի հետ:

Բաղադրությունը`

  • 300 գրամ պեննե
  • 2 հատ փոքր դդմիկ
  • 1 հատ պղպեղ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 հատ լոլիկ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 3 ճ/գ ձեթ
  • խառը կանաչի
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Եռացող աղ արած ջրի մեջ եփել պեննեն համաձայն տուփի վրա գրված ցուցումների։
2.Սոխը մաքրել և մանր կտրատել։ Թավայի մեջ լցնել ձեթը, տաքացնել, և տապակել սոխը մինչև թափանցիկ դառնալը։
3.Ավելացնել մանր կտրատած պղպեղը և քերիչով անցկացրած գազարը։ Տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել քերիչով անցկացրած դդմիկը։ Տապակել 3-5 րոպե, ապա ավելացնել քերիչով անցկացրած լոլիկը։Եփել մինչև ջուրը ամբողջովին գոլորշանա։ Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ ավելացնել տոմատի մածուկը, համեմունքները, ճզմած սխտորը և մանր կտրատած կանաչին։ Թավայի մեջ լցնել ջրքամած պեննեն, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ

տաք ուտեստներդդմիկգազարլոլիկպղպեղպենեիտալական

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Տապակած հավը լիմոնով
Դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդմիկով օրզո