Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու

Անի Նալբանդյան · հունիս 18 2015
Դիտումներ 12157

Ամռանը մսով կերակուրներ պատրաստելը ավելի հաճելի է դառնում, քանի որ բանջարեղենի առատությունը մեզ երևակայելու և մսով կերակուրները ավելի գունեղ ու ախորժելի դարձնելու մեծ հնարավորություններ է տալիս։ Հավի բդիկներով և մատղաշ կարտոֆիլով այս ռագուն որոշեցի պատրաստել Բուֆ Բոգինյոնի տեխնիկայով։ Արդյունքը գերազանցեց սպասելիքները։

Բաղադրությունը`

  • 4 հատ հավի բդիկ կամ 2 հատ բուդ
  • 14-15 հատ փոքր չափի կարտոֆիլ
  • 1 հատ դդմիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ մեծ գլուխ սոխ
  • 1 հատ մեծ լոլիկ
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 0,5-1 հատ կծու պղպեղ
  • 1-2 պճեղ սխտոր
  • աղ
  • սև և կարմիր պղպեղ
  • օրեգանո
  • բուսայուղ
  • կանաչիներ

Պատրաստման եղանակը`


1․Հավի միսը լվանալ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, օրեգանոյով։ Թողնել սառնարանում ամենաքիչը 4 ժամ, որպեսզի միսը լավ մարինացվի։
2․Թավայի մեջ լցնել բուսայուղը և տաքացնել։ Տաքացած բուսայուղի մեջ երկու կողմից տապակել հավի բդիկները։
3․Նույն թավայի մեջ տապակել նախօրոք լվացած և աղով համեմված կարտոֆիլները։Պատրաստի կարտոֆիլները հանել թավայից և կրկին նույն թավայի մեջ տապակել բանջարեղենը։
4․Սոխը և դդմիկը կտրատել կիսալուսնաձև, գազարը, սխտորը, կծու պղպեղը՝ կլոր-կլոր, լոլիկը՝ խորանարդիկներով։ Կարտոֆիլը հանելուց հետո նույն բուսայուղի մեջ տապակել սոխն ու սխտորը, այնուհետև ավելացնել կծու պղպեղը,գազարն ու դդմիկը, տապակել 5 րոպե։ Տապակված բանջարեղենի վրա ավելացնել կտրատած լոլիկը։ Երբ լոլիկի ջուրը կգոլորշանա, ավելացնել ջրով բացված տոմատի մածուկը, լավ խառնել։ Երբ զանգվածը սկսի եռ գալ, ավելացնել միսը և կարտոֆիլը, բոլորը միասին լավ խառնել և թողնել հյութի մեջ եփվի 5 րոպե։ Անջատելուց 2-3 րոպե առաջ ավելացնել կտրատած թարմ կանաչին։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ։
Բարի ախորժակ

տաք ուտեստներդդմիկգազարլոլիկհավի բդիկմատղաշ կարտոֆիլ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Տապակած հավը լիմոնով
Դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդմիկով օրզո