Գազարով և նեխուրով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 6 2015Դիտումներ 24457
Գազարով և նեխուրով աղցանը շատ հեշտ է պատրաստվում: Այն վիտամինների հրաշալի փունջ է:
Բաղադրությունը`
- 3 հատ միջին չափի գազար
- 3-4 ցողուն նեխուր
- մաղադանոս
- բուսայուղ
- քացախ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Գազարը մաքրել, լվանալ և անցկացնել քերիչով:
2. Նեխուրը լվանալ և մանր կտրատել, ավելացնել գազարի վրա::
3. Այստեղ ավելացնել նաև մանր կտրատած մաղադանոսը:
4.Խառնել, ավելացնել ձեթ և քացախ, համեմել աղով և սև պղպեղով:
5.Թողնել սառնարանում 2-3 ժամ, որպեսզի համերը խառնվեն:
Բարի ախորժակ