Կաղամբով և խեցգետնի ձողիկներով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 4 2016Դիտումներ 31501
Կաղամբը ամենահասանելի բանջարեղեններից մեկն է։ Դժվար է գտնել այնպիսի տնային տնտեսուհու, ում սառնարանում կաղմաբ չկա։ Որպեսզի կաղամբը սառնարանում երկար չմնա, առաջարկում եմ պատրաստել աղցան հետևյալ բաղադրատոմսով։
Բաղադրությունը`
- 250 գրամ կաղամբ
- 1 տուփ խեցգետնի ձողիկներ
- 1 հատ վարունգ
- 150 գրամ եգիպտացորեն
- 200 գրամ մայոնեզ
- սամիթ
- 3-4 ճյուղ կանաչ սոխ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը մանր և երկար կտրատել, վրան աղ ցանել և տրորել, որ ավելի հյութալի լինի։
2.Վարունգը և խեցգետնի ձողիկները կտրատել խորանարդիկներով։ Ավելացնել կաղամբի վրա։
3.Եգիպտացորենի ջուրը քամել և ավելացնել բանջարեղենի վրա։ Այստեղ ավելացնել նաև մանր կտրատած սամիթը և կանաչ սոխը։ Համեմել սև պղպեղով։ Ավելացնել թթվասերը և բոլոր բաղադրիչները միասին լավ խառնել։ Թողնել մոտ 30 րոպե, որ համերը միանան։ Մատուցել տապակած կամ խաշած մսի հետ։
Բարի ախորժակ