Աղցան կաղամբով և վարունգով
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 12 2019Դիտումներ 5817
Օգտակար աղցանները պետք է մեր ամենօրյան ճաշացանկում պարտադիր լինեն: Առաջարկում եմ արագ պատրաստվող ևս մեկ աղցան:
Բաղադրությունը`
- 250 գրամ կաղամբ
- 2 հատ վարունգ
- 1 թ/գ դդմի սերմ
- մաղադանոս
- կանաչ սոխ
- 0.5 լիմոնի հյութ
- զեյթունի ձեթ
- սև պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1.Կաղամբը մանր կտրատել: Վրան ավելացնել ձողաձև կտրատած վարունգը, մանր կտրատած մաղադանոսը և կանաչ սոխը: Ավելացնել դդմի սերմերը,լիմոնի հյութը, զեյթունի ձեթը: Համեմել աղով և սև պղպեղով: Բոլոր բաղադրիչները միասին խառնել և թողնել հանգստանալու 30 րոպե: Համեղ և օգտակար աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ