Աղցան <<Թարմություն>>
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 10 2019Դիտումներ 3801
Թարմ բանջարեղենները առողջ ու երիտասարդ օրգանիզմ ունենալու համար լավագույն նվերն են: Վարունգը, գազարը և նեխուրը կսովորեցնեն Ձեզ հոգ տանել սեփական մարմնի մասին:
Բաղադրությունը`
- 1 հատ վարունգ
- 1 հատ գազար
- 4 ճյուղ նեխուր
- 1 ճ/գ կտավատի ձեթ
- սև պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
Բանջարեղենը լվանալ և չորացնել: Վարունգը կտրատել կիսալուսնաձև, գազարը անցկացնել քերիչով: Նեխորը ևս կտրատել, օգտագործել նաև նեխուրի տերևները: Բանջարեղենի վրա ավելացնել ձեթը, համեմել աղով և սև պղպեղով: Պարզ ու օգտակար աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ