Վարունգով աղցան

Անի Նալբանդյան · հուլիս 7 2015
Դիտումներ 23729

Վարունգով պատրաստվող այս աղցանը կարելի է մատուցել տապակած մսի հետ։

Բաղադրությունը`

  • 3 հատ վարունգ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 0,5 հատ կծու պղպեղ
  • մի քանի տերև անանուխ
  • մի քանի տերև համեմ
  • 1 ճ/գ քացախ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը`


1․Փոքր կաթսայի մեջ լցնել շաքարավազը, աղը և քացախը, դնել կրակին, մինչև որ աղը և շաքարավազը հալվի։ Կրակը անջատել և թողնել որ ամբողջավին սառի։ Այս ընթացքում պատրաստել բանջարեղենը։
2․Վարունգները լվանալ և կտրատել ձողիկներով։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, կծու բիբարը կիսել մեջտեղից, հեռացնել սերմերը և բարակ -բարակ կտրատել։
3․Համեմը և անանուխը լվանալ և շատ մանր կտրատել։ Բոլոր բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ։
4․Պատրաստի քացախը լցնել բանջարեղենի վրա, խառնել, թողնել 15 րոպե սառնարանում, որ համերը միանան և մատուցել։ Աղցան շատ համեղ է լինում տապակած մսի կամ կոտլետի հետ։
Բարի ախորժակ

աղցաններվարունգանանուխգլուխ սոխկծու պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Աղցան կաղամբով և վարունգով
Աղցան <<Թարմություն>>
Կաղամբով և լապշայով աղցան
Կաղամբով և խեցգետնի ձողիկներով աղցան
Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Օրզոյով բանջարեղենային աղցան
Կարմիր աղցան
Դանդուռով ամառային աղցան