Օրզոյով բանջարեղենային աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 12 2015Օրզոն իտալական պաստա է , որը առաջին հայացքից հիշեցնում է բրնձի հատիկներ: Օրզոյից կարելի է պատրաստել ինչպես հիմնական ուտեստներ, այնպես էլ աղցաններ: Այսօր կներկայացնեմ օրզոյով բանջարեղենային աղցան, որի բաղադրիչները շատ հեշտ է գտնել յուրաքանչյուրի սառնարանում:
Բաղադրությունը`
- 1 բաժակ օրզո
- 2 հատ լոլիկ
- 2 հատ վարունգ
- 4-5 ճյուղ նեխուր
- 10-15 հատ անկորիզ սև ձիթապտուղ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 0.5 հատ կծու պղպեղ
- 1 հատ գլուխ սոխ
- 3-4 ճ/գ ձեթ
- 1 ճ/հ քացախ
- համեմ
- օրեգանո
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Օրզոն եփել եռացող աղ արած ջրի մեջ 5-10 րոպե, քամել ջուրը և մի քանի վայրկյան պահել հոսող սառը ջրի տակ:
2.Լոլիկը և վարունգը լվանալ և կտրատել միջին չափի խորանարդիկներով:Պղպեղը լվանալ և կտրատել ձողիկներով: Կտրատած բանջարեղենները ավելացնել օրզոյի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև կիսալուսնաձև կտրատած զեյթունը, սոխը, նեխուրը, մանր կտրատած կանաչին:
4.Աղցանը համեմել քացախով, ձեթով, օրեգանոյով, աղով և սև պղպեղով: Բոլոլրը միասին խառնել, թողնել մոտ 15 րոպե, որպեսզի համերը միանան և մատուցել:
Բարի ախորժակ