Ավելուկով սենդվիչ

Անի Նալբանդյան · մարտ 20 2020
Դիտումներ 3648

Հայկական խոհանոցում ավելուկը շատ կարևոր ու անփոխարինելի տեղ ունի: Անհնար է մոռանալ տատիկի պատրաստած ավելուկով ճաշի համը: Բայց ժամանակակից կյանքը պահանջում է ավելի պարզեցված ու արագ պատրաստվող ուտեստներ ևս: Ուզում եմ առաջարկել բացառապես բուսական ծագման համեղ սենդվիչներ ավելուկով:

Բաղադրությունը`

  • 0.5 կապ ավելուկ
  • 1 հատ լավաշ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 50 գրամ ընկույզ
  • 3 ճ/գ ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Ավելուկը խոհանոցային մկրատով կտրատել 3սմ երկարությամբ կտորների, վրան ավելացնել եռացրած ջուր, թողել 15 րոպե, որպեսզի դառնահամը դուրս գա: Ջուրը թափել, ավելուկը լավ քամել և եփել աղ առած եռացող ջրի մեջ մոտ 10 րոպե: Եփված ավելուկը լավ ջրքամել:
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել մանր կտրատած սոխը և սխտորը, մի փոքր աղ անել և տապակել մինչև սոխը թափանցիկ կդառնա, ապա ավելացնել մանր կտրատած ընկույզը, շարունակել տապակել ևս 3-5 րոպե:
3.Լավ ջրքամված ավելուկը ավելացնել տապակվող սոխի և ընկույզի վրա, թողնել կրակին ևս 2-3 րոպե, համեմել սև պղպեղով և մանր կտրատած մաղադանոսով: Կրակից վերցնել և թողնել հովանա:
4.Լավաշը բաժանել ուղղանկյուն կտորների, վրան լցնել միջուկից, փաթաթել մեզ հարմար տարբերակով և եփել սենդվիչի սարքի մեջ 5-7 րոպե: Կարելի է եփել նաև ջեռոցում 10-15 րոպե: Մատուցել անմիջապես:
Բարի ախորժակ

մաղադանոսսխտորսառը խոտիկներսոխավելուկլավաշ

Նմանատիպ գրառումներ
Սիսեռով և սմբուկով աղցան
Դասական մարինացված կարմիր պղպեղ
Սնկի համով սմբուկ
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սպանախով աղցան
Տապակած գազար