Վայրի ծնեբեկով ձվածեղ

Անի Նալբանդյան · մայիս 1 2018
Դիտումներ 8395

Առողջ մնալու համար գարունը մեզ անթիվ բույսեր է բերում իր հետ։ Այդպիսի հրաշք բույսերից մեկը ծնեբեկն է, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև անչափ օգտակար։ Բոլոր հղի կանաց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել ծնեբեկ։ Կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը:Պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար, բարելավում է նաեւ մաշկի վիճակը:

Բաղադրությունը`

  • 1 կապ վայրի ծնեբեկ
  • 4 հատ ձու
  • 2 ճ/գ կաթ
  • 1/4 հատ գլուխ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1/4 թ/գ նանա
  • ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Ծնեբեկը մաքրել, հեռացնել կոշտ մասերը, լվանալ սառը ջրով և կտրատել 4-5 սմ կտորների։
2․Աղ արած եռացող ջրի մեջ ծնեբեկը խաշել 3-5 րոպե,ապա ջրքամել։
3․Ձուն կոտրել, հարելի կաթի, աղի, սև պղպեղի և նանայի հետ միասին։
4․Ձեթը լցնել թավայի մեջ, ավելացնել մանր կտրատած սոխը և սխտորը, տապակել մինչև թափանցիկ դառնալը։
5․Պատրաստի սոխառածի վրա լցնել հարած ձուն, ավելացնել ջրքամված ծնեբեկը, խառնել և տեղափոխել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 10-15 րոպե։
Բարի ախորժակ"

ձունախաճաշկաթծնեբեկնանա

Նմանատիպ գրառումներ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Ավոկադոյով տոստ
Ձվածեղ <<Լիսաբոն>>
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ
Սպանախով ձվածեղ
Դերունի
Բրոկոլիով ձվածեղ
Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Նախաճաշ <<Մինի Պիցցա>>
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ