Տապակած հավը լիմոնով

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 19 2015
Դիտումներ 16674

Բաղադրությունը`

  • 1-1.5 կգ հավ
  • 1.5-2 հատ լիմոն
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ դդմիկ
  • 2-3 հատ պղպեղ
  • 2 հատ լոլիկ
  • 4 հատ կարտոֆիլ
  • 150-200 գրամ ծաղկակաղամբ
  • ձեթ
  • օրեգանո
  • ծիտրոն
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ
  • Պատրաստման եղանակը`


    1.Հավը մաքրել, հեռացնել ավելորդ յուղերը և արյան մնացորդները: Հավի մաշկը փորի և մեջքի հատվածում անջատել մսից այնպես, որ ոտքերի, թևերի և վզի հատվածում կպած մնա: 2 ճ/գ զեյթունի ձեթի մեջ քամել մեկ ամբողջական լիմոնի հյութը, ավելացնել աղը, սև և կարմիր պղպեղները, չորացրած ծիտրոնը և օրեգանոն: Ստացված զանգվածը քսել ինչպես մաշկի վրա, այնպես էլ մաշկի տակը ու փորի ներսի հատվածում: Մյուս լիմոնը կտրատել կլոր-կլոր և տեղավորել հավի մաշկի ու մսի արանքում և փորի մեջ: Փորի մեջ դնել նաև մաքրած և չորս մասի բաժանած գլուխ սոխը: Հավը արդեն պատրաստ է մարինացվելու: Տեղափոխել հերմետիկ փակվող տարրայի մեջ և պահել սառնարանում առնվազն 4 ժամ:
    2.Բանջարեղենը լվանալ և մաքրել: Դդմիկը, կարտոֆիլը, լոլիկը կտրատել կիսալուսնաձև, իսկ ծաղկակաղամբը բաժանել միջին չափի կտորների: Պատրաստի բանջարեղենը լցնել առանձին տարրայի մեջ, վրան ավելացնել 2 ճ/գ ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղ, չորացրած ծիտրոն և օրեգանո: Պահել սառնարանում 30 րոպե:
    3.Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Հավը հանել սառնարանից, տեղափոխել տապակի վրա և դնել ջեռոցը: Կես ժամ հետո տապակի մեջ ավելացնել նաև բանջարեղենը և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
    Բարի ախորժակ

    Հուշում`


    1.Բանջարեղենի տեսականին կարելի է փոխել ըստ նախասիրության:

տաք ուտեստներդդմիկլոլիկկարտոֆիլլիմոնհավծաղկակաղամբ

Նմանատիպ գրառումներ
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Դդմիկով պեննե
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Դդմիկով և սնկով սոտե
Դդմիկով օրզո