Ծաղկակաղամբով և գազարով աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 16 2015
Դիտումներ 22283

Ծաղկակաղամբը շատ օգտակար բանջարեղեն է, ուստի դրա հաճախակի օգտագործումը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Մյուս կողմից մեկ այլ շատ օգտակար մթերք է գազարը։ Այս աղցանի մեջ հրաշալի կերպով համադրվում են այս երկու համեղ և օգտակար մթերքները։

Բաղադրությունը`

  • 700 գրամ ծաղկակաղամբ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 50 գրամ ընկույզ
  • 3 ճ/գ թթվասեր
  • 3 ճ/գ մայոնեզ
  • ձեթ
  • ալյուր
  • համեմ
  • խմելի սունելի
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․1 լիտր ջրին ավելացնել 1ճ/գ աղ, խառնել և ստացված լուծույթի մեջ ընկղմել ամբողջական ծաղկակաղամբը։ Թողնել 7-10 րոպե։ Այս ընթացքում բոլոր միկրոբները կվերանան, ինչը հնարավոր չէ անել սովորական հոսող ջրի տակ լվանալու դեպքում։ Աղաջրի մեջ լվանալուց հետո ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի։
2․Եռացող աղ արած ջրի մեջ խաշել ծաղկակաղամբը 3-5 րոպե։ Ջրից հանել, քամել և հովացնել։ Ապա թաթախել ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Տապակած կտորները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը քամվի։
3․Սոխը և գազարը մաքրել։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, իսկ գազարը անցկացնել խոշոր քերիչով։ Սոխը և գազարը տապակել ձեթի մեջ։ Սկզբում տաքացրած ձեթի մեջ 2-3 րոպե տապակել սոխը, ապա ավելացնել գազարը։ Տապակել մինչև գազարը փափկի։
4․Սոուսի համար իրար խառնել թթվասերը և մայոնեզը, ավելացնել աղ, սև պղպեղ, խմելի սունելի, մանրացրած ընկույզ, ճզմած սխտոր, մանր կտրատած համեմ։ Բոլորը միասին լավ խառնել։
5․Աղցանամանի մեջ լցնել տապակած ծաղկակաղամբը, վրան ավելացնել տապակած սոխն ու գազարը, ավելացնել սոուսը։ Բոլորը միասին խառնել։ Թողնել ամենաքիչը 10-15 րոպե, որ համերը միանան։ Զարդարել ընկույզով։
Բարի ախորժակ

Հուշում`


1.Ծաղկակաղամբը խաշելու ժամանակ եռացող ջի մեջ կարող եք ավելացնել 1 հատ դափնու տերև։ Այսպիսով կխուսափեք ծաղկակաղամբը խաշելու ժամանակ առաջացող տհաճ հոտից։ Այլևս պետք չի լինի ծաղկակաղամբ պատրաստելուց հետո խոհանոցը օդափոխել։

գազարաղցաններսոխծաղկակաղամբխմելի սունելի

Նմանատիպ գրառումներ
Կանաչ լոլիկով աղցան
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Կաղամբով և գազարով աղցան
Հազարով և գազարով աղցան
Կարմիր լոբով աղցան
Լյարդով և գազարով աղցան
Կարմիր կաղամբով աղցան
Կաղամբով և նռան հատիկներով աղցան
Աղցան <<Թարմություն>>
Հում դդմիկով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Լոբով և ձկով դիետիկ աղցան
Գազարով և հավով դիետիկ աղցան
Կաղամբաթթվով Վինեգրետ
Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Կարմիր աղցան
Օլիվյե
Սպանախով աղցան
Դդումով աղցան
Գազարով և լապշայով աղցան
Գազարով և նեխուրով աղցան
Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>
Գազարով քաղցր աղցան