Ծաղկակաղամբ <<Բրնձի հատիկներ>>
Անի Նալբանդյան · նոյեմբեր 3 2015Հետաքիրքիր ու համեղ ուտեստներ պատրաստելու համար միշտ չէ որ պետք են թանկ մթերքներ: Շատ հաճախ ձեռքի տակ եղած սեզոնային բանջարեղեններից կարելի է պատրաստել համեղ ուտեստներ, որոնց բաղադրությունը շատ դժվար է առաջին հայացքից կամ առաջին պատառից հասկանալ: Ձեզ եմ առաջարկում հերթական <<հանելուկ՚՚>> ուտելիքը:
Բաղադրությունը`
- 350 գրամ ծաղկակաղամբ
- 2 հատ ձվի սպիտակուց
- 1 հատ գլուխ սոխ
- 2-3 պճեղ սխտոր
- ձեթ
- մշկընկույզ
- իտալական համեմունքներ (օրեգանո,մայորան,ուրց)
Պատրաստման եղանակը`
1.Ծաղկակաղամբը լվանալ և անցկացնել քերիչով:
2.Գլուխ սոխը և սխտորը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ ոսկեգույն դառնա, ավելացնել սպիտակուցը և խառնելով բաժանել մանր կտորների: Ապա ավելացնել քերիչով անցկացրած ծաղկակաղամբը և տապակել 6-10 րոպե: Տապակելու ընթացքում կափարիչը չփակել, որպեսզի ծաղկակաղամբը հատիկ-հատիկ մնա:
3.Անջատելուց 2-3 րոպե առաջ ավելացնել համեմունքերը և աղը: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Այս ուտեստը պատրաստելիս կարող եք օգտագործել ցանկացած համեմունք, որը սիրում եք: Կարող եք ավելացնել հնդկական համեմունքների փունջ և ստանալ հնդկական ուտելիք, իտալական համեմունքեր` իտալական ուտելիք: Իսկ եթե համեմունքերի սիրահար չեք, ապա ավելացրեք միայն աղ և սև պղպեղ: